Փայլուն համադրություն
Առաջին անգամ Հայաստանում «JunwexYerevan Show 2016» միջազգային ոսկերչական ցուցահանդեսի շրջանակներում տեղի ունեցավ «YerevanFashionWeek: Goldenlace» խորագրով նորաձևության շաբաթ: Նորաձևության ցուցադրության ընթացքում իրենց հավաքածուներր ներկայացրեցին դիզայներներ-մոդելավորողներ Հայաստանից, Ռուսաստանից, Վրաստանից, Ֆրանսիայից, Իտալիայից և ԱՄՆ –ից:
Մորթու և թանկարժեք իրերի պատմական համադրուրյունը վաղուց է ձևավորվել և խաղի կանոններն այստեղ անփոփոխ են: Որքան ավելի թանկ է մորթին, այնքան ավելի արժեքավոր պիտի լինեն քարերը: Կարևորը մորթու համար համապատասխան թանկարժեք զույգ գտնելն է: Artyom’s-ը հաջողությամբ մեկնարկեց նորաձևության ցուցադրությանը իտալական Solleciti բրենդի հետ համատեղ, որը հանդիսանում է մորթու արտադրության մեջ առաջատարար թրենդային ապրանքանիշ:
Տարբերակները շատ են, ընտրությունը մեկն է: