Գաղտնիության Քաղաքականություն

  • Գաղտնիության քաղաքականություն

    Մուտք գործելով Artyom’s ընկերության պաշտոնական կայք` Ձեզ կառաջարկվի մուտքագրել Ձեր  անունը և էլ. փոստի հասցեն: Սակայն Դուք կարող եք մուտք գործել կայք նաև անանուն:
    Մենք հավաքագրում ենք մեր օգտատերերի անձնական տեղեկությունները նրանց կողմից կամավոր գրանցման, բաժանորդագրման կամ մեզ ուղղված նամակի օգնությամբ:
    Կայքի օգտատերերը կարող են անձնական տեղեկություններ տրամադրել տարբեր նպատակներով` սկսած նորություններին ծանոթանալուց, մինչև տեսականիների և միջոցառումների վերաբերյալ տեղեկություն ստանալը: Մեր կողմից հավաքագրվող տեղեկատվություններն իրենց մեջ ներառում են օգտատերի անունը, ազգանունը, հեռախոսահամարը, էլ. հասցեն, երկրի կոդը: Տեղեկատվությունն անհրաժեշտ է սպասարկման որակի բարելավման, ինչպես նաև Ձեզ հետաքրքրող հարցերի շուրջ արդյունավետ փոխհամագործակցությունն ապահովելու համար:  Ձեր կողմից տրամադրված տեղեկատվությունը կարող է կիրառվել նաև մարքեթինգային կամ այլ կորպորատիվ նպատակներով: Օգտվելով մեր կայքից՝ Դուք ընդունում եք հետևյալ գաղտնիության քաղաքականությունը:

    Ձեր իրավունքները`

    1. Ըստ Ձեր կողմից ուղղարկված հայցի` մենք տվյալների բազայից կհեռացնենք Ձեր տվյալները:
    2. Դուք իրավունք ունեք խնդրելու չօգտագործել Ձեր տվյալները մարքեթինգային նպատակներով:
    3. Դուք կարող եք հայտնել մեզ Ձեր բողոքներն ու առաջարկները:
    4. Դուք կարող եք ծանուցման տեսքով նորություններ ստանալ  տեսականու համալրման վերաբերյալ:
    5. Դուք կտեղեկանաք Գաղտնիության Քաղաքականությանը վերաբերվող փոփոխություններին:

    Մենք իրավունք ունենք, մեր հայեցողությամբ փոփոխել, խմբագրել և թարմացնել Գաղտնիության Քաղաքականության ներկայիս տարբերակը: Մենք կծանուցենք Ձեզ կատարված փոփոխությունների մասին՝ տեղադրելով Գաղտնիության Քաղաքականության թարմացված տարբերակը:

    Վերջին փոփոխություններ՝ 16.12.2015

  • Իրավական տեղեկատվություն

    Խնդրում ենք ծանոթանալ մեր Գաղտնիության Քաղաքականությանը, որը կարգավորում է Ձեր կողմից տրամադրվող տեղեկատվության կիրառումը:
    Artyom’s ընկերությունն ունի հեղինակային իրավունքներ՝ կայքում տեղ գտած յուրաքանչյուր նյութի վերաբերյալ :
    Artyom’s ընկերությունը հանդիսանում է սույն  կայքում տեղ գտած յուրաքանչյուր ապրանքային կամ առևտրային նշանի, լոգոտիպի և անվանումների իրավատերը:
    Կայքում տեղ գտած ցանկացած նյութի օգտագործումը կամ փոփոխումը համարվում է Artyom’s ընկերության մտավոր սեփականության իրավունքի խախտում:
    Կայքի բոլոր նյութերը նախատեսված են բացառապես դիտման համար: Նյութերի պատճենումը, վերարտադրումը, վերատպումը, հրապարակումը, փոխանցումն ու տարածումն արգելվում է:
    Տվյալ արգելքը ուղղված է կայքի նյութերը այլ կայքերում տարածելուն և ոչ հեղինակային հղումներ ստեղծելուն:
    Օգտվելով մեր կայքից՝ Դուք համաձայնվում եք, որ տվյալ կանոնները Գաղտնիության Քաղաքականության հետ միասին կազմում են  կայքի օգտագործման համար նախատեսված համաձայնություն՝ Ձեր և  Artyom’s ընկերության միջև:

    Վերջին փոփոխություններ՝ 16.12.2015