Մենք ընդլայնվել ենք

Ի՞նչը կարող է լինել ավելի հաճելի, քան գնումներ կատարելը: Գնումներից ավելի հաճելի կարող է լինել միայն ոսկերչական սրահներից կատարած գնումները:
Իսկ ի՞նչը կարող է լինել ոսկերչական սրահներից ավելի հաճելի: Ճի՛շտ է: Մեծ ոսկերչական խանութր:
Երևանում,Մովսես Խորենացի 24 հասցեում գտնվող Artyom’s-ի խանութը դարձել է երկու անգամ ավելի մեծ: Հետևաբար, երկու անգամ ավելի հարմարավետ և կատարյալ: Բայց ամենակարևորն այն է, որ ապրանքի տեսականին նույնպես ավելացել է:
Խանութի ինտերիերը դասական ոճի մեջ է, որը հարգանք է խորհրդանշում: Դա զուսպ շքեղություն է, ազնվական գծեր և թանկարժեք նյութեր, որտեղ հանգամանալից մտածված է ամեն մանրուք: Ինտերիերի կլասիցիզմը համահունչ ու ներդաշնակ ձուլվում է զարդերի ոճի հետ՝ աչք շոյելով իր շքեղությամբ և գեղեցկությամբ:
Artyom’s –ի նորաբաց սրահում Դուք կարող եք ձեռք բերել զարդերի բացառիկ նմուշներ, ինչպես նաև պատվիրել ցանակացած զարդ Ձեր Ճաշակով: Սիրով հրավիրում ենք բոլոր մշտական և նոր հաճախորդներին մեր նորաբաց սրահ:
Artyom’s- ը գիտի, թե ինչ է ցանկանում կինը: