Մեր մասին

Բարի գալուստ Artyom’s ընկերության պաշտոնական կայք:
Artyom’s ընկերությունը զբաղվում է ոսկուց և թանկարժեք  բնական քարերից ստեղծված զարդերի թողարկմամբ:
Պահպանելով հնագույն ժամանակներից ի վեր եկած ոսկերչական արվեստի ավանդույթները՝ Artyom’s բրենդը, համադրելով հնի ու նորի ձեռքբերումները, ներկայացնում է  իր ֆիրմային դիզայնով թողարկվող ինքնատիպ  ոսկերչական նմուշներ:
Այսօր Artyom’s ընկերությունն իր արտադրանքը ներկայացնում է ոչ միայն Հայաստանում, այլև մի շարք այլ երկրներում՝ ԱՄԷ, ՌԴ,  Ուկրաինա,  Չեխիա, Ղազախստան, Վրաստան և այլն: Զարդերը ստեղծվում են բարձրորակ ոսկուց և թանկարժեք քարերից: Օգտագործվող քարերի շարքում գերակշռում են ադամանդը, օպալը, ալեքսանդրիտը , զմրուխտը, մարգարիտը և այլն:

awds

Չհերքելով ոսկերչական արվեստի դարերից ի վեր ձևավորված ավանդույթները`  Artyom’s բրենդը ձևավորում է նոր միտումներ` նախատեսված նրանց համար, ովքեր գնահատում են գեղեցիկը: Artyom’s բրենդի զարդերը կարող են լինել Ձեզ հետ՝ Ձեր կյանքի ամենանշանակալից իրադարձությունների ժամանակ:  Իսկ  ոսկին առհասարակ ունի խորհուրդ` արտահայտելու և պարբերաբար հիշեցնելու ակնթարթի  գեղեցկությունն ու կարևորությունը: Մենք կօգնենք Ձեզ ոչ միայն վերհիշել այդ ակնթարթներն, այլև կտանք հնարավորություն՝ մի փոքրիկ կտոր հիշողություն մշտապես կրելու Ձեզ հետ:

Հարգանքով՝
Artyom’s թիմ