June, 01 / 2016

« Նոր ռուսական ոճ» ցուցահանդես

2016 թվականի մայիսի 25-ից մինչև մայիսի 29ը Մոսկվայում տեղի ունեցավ «Junwex – Նոր ռուսական ոճ» ոսկերչական ցուցահանդեսը, որտեղ ավելի քան վեց հարյուր մասնակիցների թվում Artyom’s-ն առաջին անգամ ներկայացրեց իր անհատական նրբաոճ զարդերը,  արժանապատվորեն ներկայացրեց իր հայրենիքը և մեկ անգամ ևս ապացուցեց, որ հայկական ոսկերչական վարպետության դպրոցը՝ լինելով ամենահինն  աշխարհում,  դարեր շարունակ ստեղծում է իրական գլուխգործոցները:

news1

Artyom’s-ը տպավորվեց ոչ միայն զարդերի հարուստ տեսականով, այլև իր տաղավարի շքեղ կահավորանքով: Ոսկերչական զարդերի համար համահունչ բաղկացուցիչ մաս են կազմում մեր ցուցափեղկերը, որոնք պատրաստված են բնական նյութերից իտալացի դիզայներների էսքիզների հիման վրա և հատուկ ցուցահանդեսին մասնակցելու նպատակով առաքվել են Երևանից Մոսկվա: Ցուցահանդեսի ընթացքում Artyom’s ընկերության դեմք հանդիսացավ   տաղանդավոր երիտասարդ դերասանուհի և պարզապես դրական աղջիկ Քրիստինա Սոլտիսը:

9

Ամփոփելով՝ հպարտորեն կարող ենք հայտարարել, որ  առաջին հանդիպումը մոսկվացիների և  Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաքի հյուրերի հետ  հաջողվեց: Artyom’s-ը չի պատրաստվում կանգ առնել, և առջևում մեզ սպասվում են շատ հետաքրքիր նախագծեր և  հավակնոտ ծրագրեր:

Վերադառնալ բոլոր նորություններին