Artyom’s խանութ – սրահի վերաբացումը
Artyom’s ոսկերչական տունը, 2019թ.-ի մարտի 30-ին պաշտոնապես վերաբացեց իր խանութ-սրահը Մ. Խորենացի 24 հասցեով:
Ընկերությունը իր խանութ – սրահի դռները բացել է դեռևս 2015 թ-ին, իսկ այժ այն կրկին վերաբացում է իր դռները նույն հասցեով՝ ներկայանալով էլ ավելի լայն սրահով ու էլ ավելի լայն ու յուրահատուկ տեսականիով:
Artyom’s ոսկերչական տան պաշտոնական վերաբացմանը ներկա էին ընկերության գործընկերները և ընկերները:
Իրենց շնորհավորական խոսքն ու հիացմունքն են արտահայտել այնպիսի հայտնի դեմքեր ինչպիսիք են՝ դերասան-հաղորդավար Գրիշա Աղախանյանը և դերասանուհի, հաղորդավարուհի, << Միսս Հայաստան- 2003>>, «Վիցեմիսս Եվրոպա-2005» տիտղոսակիր Լուսինե Թովմասյանը:
Բացման շնորհանդեսի հատուկ հյուրերն էին սիրված դերասանուհիներ Անֆիսա Չեխովան և Անաստասիա Զավորոտնյուկը, ովքեր հենց այս առթիվ Մոսկվայից ժամանել էին Երևան:
Սիրված դերասանուհի Անֆիսա Չեխովան իր հիացմունքը հայտնեց և նշեց, որ զարդերը բավական գեղեցիկ են, ոճային և ոչնչով չեն զիջում աշխարհահռչակ բռենդներին:
Անաստասիա Զավորոտնյուկը նույնպես նշեց, որ զարդերը բավական նրբաոճ են, գեղեցիկ և շատ որակյալ: Հատկանշական է, որ դերասանուհին առաջարկեց խանութ-սրահ բացել նաև Մոսկվայում:
Artyom’s ոսկերչական տունը իր երախտիքն է հայտնում բոլոր շնորհավորանքների և ջերմ խոսքերի համար: Սպասարկման բարձր որակը, զարդերի ինքնատիպ դիզայնը և բարձր որակն են Artyom’s ոսկերչական տան հաջողության բանալիները: Այստեղ յուրաքանչյուր ոք կգտնի իր ոճին համապատասխան զարդ:
Սիրելի՛ հաճախորդներ, սիրով սպասում ենք Ձեզ մեր նոր և ընդարձակ սրահում և մաղթում Ձեզ ուրախ գնումներ:
Սիրով,
Artyom’s թիմ: