May, 21 / 2016

Artyom’s-ը Եվրատեսիլ 2016-ի համար

Եվրոպայի ամենատպավորիչ ու երկար սպասված երաժշտական իրադարձությունը՝ Եվրատեսիլը, տեղի   ունեցավ   Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում 2016թ.-ի մայիսին: Ամբողջ երաժշտական աշխարհը, երկրպագուներն ու պարզապես հանդիսատեսը միաձայն սպասում էին արդյունքներին և նոր հաղթողի անունը հնչելուն:

Անկասկած, ամենատաղանդավոր երգիչներն ու լավագույն երգերը կենտրոնացված են Եվրատեսիլի 2016-ի շուրջ:  Սա իրական երգի փառատոն է ողջ Եվրոպայի համար, սա պարզապես անմոռանալի է, այն դիտում և քննարկում են միլիոնավոր հեռուստադիտողներ աշխարհի բազմաթիվ երկրներում:

1.3новости

Հայաստանը Եվրատեսիլում 2016 մրցույթում ներկայացրեց հայտնի երգչուհի և մոդել Իվետա Մուկուչյանը՝ ցուցադրելով ուշագրավ ու անմոռանալի շոու՝ կիրառելով տարբեր յուրահատուկ հնարքներ և մտնելով մրցույթի տասը լավագույն երգերի շարքը:

Իսկ Artyom’s-ի համար բացառիկ հնարավորություն եղավ իր զգալի ներդրումն ունենալ երգչուհու բեմական կերպարի ամբողջականացնելու  գործում: Atyom’s-ը  նախագծեց և պատրաստեց 10 անկրկնելի բացառիկ ոճի  Fashion icon մատանիներ, որոնք  դարձան լայնախոհության, կատարելությանը ձգտելու խորհրդանիշը և, ի վերջո, ցույց տվեցին անդիմադրելի տենչը հաղթանակի: Մատանիներից  յուրաքանչյուրն ունի առանձնահատուկ ոճ և  հրաշալի նայվում է թե՛ որպես առանձին զարդ, թե՛ ամբողջական հավաքածուի տեսքով: Մատանիները պատրաստված են սպիտակ ոսկուց՝ զարդարված 138 ադամանդներով, 1.932 կարատ ընդհանուր քաշով:

1.1новости

Անկասկած, Fashion icon մատանիները լիցքավորված են միջազգային երգի մրցույթի ամենագեղեցիկ և նորաձև մասնակցի՝ մեր հայրենակցուհի Իվետա Մուկուչյանի դրական էներգիայով: Դրանք ամբողջովին ներծծված են երգի մրցույթի ստեղծագործական մթնոլորտով և, որպես պատմական իրադարձության անշունչ վկաներ, կոգեշնչեն իրենց նոր տիրուհուն ձգտելու նոր ձեռքբերումների և հաղթանակների:

1новости

Եվրատեսիլ 2016 երգի միջազգային մրցույթի Fashion icon մատանիների հավաքածուն արդեն վաճառքում է մեր խանութ-սրահում:

news2

Եղի՛ր նրբաոճ՝ ներկայացի՛ր առանց խոսքերի:

Վերադառնալ բոլոր նորություններին