October, 31 / 2016

«JUNWEX Yerevan Show 2016» Միջազգային Ոսկերչական Ցուցահանդես

 

Երկրի գլխավոր ոսկերչական ցուցահանդեսը՝ «JUNWEX Yerevan Show 2016»-ը, որն անցկացվել է 2016 թվականի հոկտեմբերի 27-ից մինչև հոկտեմբերի 30-ը «Մերիդիան» էքսպո կենտրոնում, իր դերն ամրապնդեց որպես հեղինակավոր և կարևորագույն միջոցառում ոչ միայն Հայաստանի Հանրապետության ոսկերչության ոլորտում, այլ նաև այլ երկրների, որոնք որ մասնակցում էին տվյալ միջոցառմանը:

2

Ցուցահանդեսի նպատակն էր՝ գրավել մասնգետների և ոսկերչության արվեստի սիրահարների ուշադրությունը, որն էլ հաջողությամբ պսակվեց: Դրա ցուցանիշը հանդիսացավ հաճախորդների և ցուցահանդեսի հյուրերի անկեղծ հետաքրքրությունը դեպի մասնակիցները, ընդհանուր առմամբ, և, մասնավորապես,  Artyom’s-ի ստենդը, որտեղ ցուցադրված էին ավելի քան 300 ոսկերչական զարդեր: Artyom’s ոսկերչական կազմակերպության ստենդը անտարբեր չթողեց նաև Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին և իր կնոջը, ովքեր մասնակցում էին JUNWEX Yerevan Show 2016» միջոցառման տոնական բացմանը:

33

Իսկ զանգվածային լրատվամիջոցները Artyom’s-ի իրերը նկարագրեցին երեք բառով՝  «Անհատականություն, Գեղեցկություն և Որակ»:

Վերադառնալ բոլոր նորություններին