January, 02 / 2017

Ձմեռային հավաքածու “ Ձյունե Թագուհի”

Ձմեռ – տարվա եղանակ, երբ օդը լցված է եղևնիների արբեցնող բույրով, ողողված լուսնի լույսի փոշով, զարդարված ցրտաշունչ ձյան ճռռոցով և տոնական լույսերով, որը հիշեցում է հյուսիսային փայլի մասին: Ձմեռը բարի ու գեղեցիկ հեքիաթների եղանակ է:

Հանս Քրիստիան Անդերսոնի “ Ձյունե Թագուհի” հեքիաթով ոգեշնչված՝ Artyom’s-ի դիզայներները ստեղծեցին ձմեռային հավաքածուն համանուն անվանմամբ: Artyom’s-ի “Ձյունե Թագուհին” կանացիության և նրբաճաշակության համադրություն է, մարմնավորումը  ազնվական դասականի: Մեր ձմեռային հավաքածուն ի զորու է հալեցնել նույնիսկ ամենախստապահանջ և անհասանելի Թագուհու սիրտը: Հավաքածուն իր մեջ ներառում է մի քանի կոմպլեկտ:

“Eternity” – սա սպիտակ ոսկուց պատրաստված ոսկերչական արվեստի բարձրաճաշակ ստեղծագործություն է՝ ստեղծված  վարպետների կողմից, որի վրա տեղադրված են 871 ադամանդե և 32 զմրուխտե քարեր: Հավաքածուն ներառում է իր մեջ մանյակ, ականջօղեր և մատանի:

1

“The  icy game of reason” – հավաքածուն իրենից ներակայացնում է կոպիտ օղակի տեսք ունեցող սպիտակ ոսկուց մանյակ, որի կենտրոնական մասն ունի երկկողմանի  դեկորատիվ տարր՝ զարդարված ադամանդներով, շափյուղաներով և այլ քարերով: Ունի նաև ականջօղեր՝ պատաստված նույն ոճով։

4

Cold, desolate, great!” – հավաքածուն բաղկացած է մանյակից և ականջօղերից, որը տարբերվում է նախորդ հավաքածուից իր պարզությամբ և նրբագեղությամբ: Զարդարված է թանկարժեք և կիսաթանկարժեք քարերով:

3

Եվ ամփոփում են արքայական ոճը  “Four Winds”  հավաքածուի 2 կոմպլեկտ մատանիները: Շնորհիվ քարերի բազմերանգության, որն օգտագործված է զարդերի արտադրության մեջ, տարբեր քանակության և համադրության մատանիները կլրացնեն ցանկացած Ձեր կողմից ընտրված ոճը:

5

Ու թող մի օր, ձմռան ցուրտ մի երեկո, կատարյալ Երջանկությունն այցելի Ձեզ, և սիրտը հալչի Սիրուց:

Վերադառնալ բոլոր նորություններին