Artyom’s` Բարձրաճաշակ, էքսկլուզիվ ոսկյա զարդեր առաջարկող տարվա ընկերություն
Սիրելի՛ հետևորդներ, ուրախ ենք տեղեկացնել, որ Artyom’s ընկերության ձեռքբերումները շարունակվում են:
Այս տարի մեր ընկերությունը Համազգային Վստահություն Խորհրդի կողմից իրականացվող սոցիոլոգիական հարցումների ու փորձագիտական գնահատման արդյունքում <<Տարվա Ապրանքանիշ և Տարվա Հանրային ծառայություն 2019>> մրցանակաբաշխության շրջանակներում արժանացել է << Բարձրաճաշակ, էքսկլուզիվ ոսկյա զարդեր առաջարկող տարվա ընկերություն >> անվանակոչմանը:
Սիրելի՛ հաճախորդներ և հետևորդներ, Artyom’s ընկերության ողջ անձնակազմը շնորհակալ է բարձր գնահատականի և վստահության համար: Մենք կարևորում ենք յուրաքանչյուրի կարծիքը և գնահատականը: Իսկ մենք խոստանում ենք հասնել էլ ավելի բարձր բարձրունքների և միշտ զարմացնել մեր բոլոր հաճախորդներին և հետևորդներին մեր գեղեցիկ բարձրաճաշակ և էքսկլուզիվ զարդերով: