October, 15 / 2019
Artyom’s ընկերությունը մասնակցեց փազլ հավաքելու մրցույթին

Հոկտեմբերի 12-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի ունեցավ ամբողջ աշխարհում լայն տարածում ստացած փազլ հավաքելու մրցաշար: Հայաստանում 1-ին անգամ անցկացվող մրցույին մասնակից դարձան մոտ 50 ընկերությունների ներկայացուցիչներ: Artyom’s ընկերությունը նույնպես մասնակցեց այս միջոցառմանը:
Նշենք, որ միջոցառումը կրում էր բարեգործական բնույթ:
Ուրախ ենք, որ մեր ընկերությունը իր ներդրումը ունեցավ հայաստանյան 3 կարևոր կենտրոնների՝ Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի, Երևանի թիվ 1 տուն-ինտերնատի և Հանրապետական մանկական վերականգնողական կենտրոնի գործունեության պայմանների բարելավման գործում։