- Ինչպե՞ս են ծնվում Artyom's բրենդի զարդերը:
Artyom’s բրենդի զարդերի յուրահատկությունը կայանում է նրանում, որ դրանք բացառապես մեր դիզայներների մտքի ծնունդն են: Մտքի ծնունդ, որը ավելի ուշ դառնում է նյութական՝ պրոֆեսիոնալ ծրագրերի կիրառմամբ դրանք ստանում են դիզայն, մոդելավորվում և ապա միայն սկսվում է բուն զարդի պատրաստման գործընթացը: Զարդը դա այն աքսեսուարն է, որն ամբողջական է դարձնում Ձեր կերպարը, ոճը՝ միաժամանակ ընդգծելով Ձեր անհատականությունը: Այդ անհատական մոտեցումը մենք պահպանում ենք յուրաքանչյուր զարդ ստեղծելիս:
- Արդյո՞ք հնարավոր է ամբողջ տեսականին տեսնել առցանց:
Artyom’s բրենդի զարդերի տեսականին Դուք կարող եք տեսնել պաշտոնական կայքում, սակայն մենք Ձեզ խորհուրդ ենք տալիս այցելել մեր ոսկերչական տուն՝ առավել մոտիկից ծանոթանալու մեր յուրահատուկ հավաքածուների հետ:
- Ի՞նչ ոսկի է օգտագործում Artyom's բրենդն իր զարդերի համար:
Artyom’s ընկերությունն իր զարդերի պատրաստման համար օգտագործում է 585 (14 կարատ) և 750 (18 կարատ) հարգի ոսկի: Հարկ է նշել, որ լիգատուրային համաձուլվածքը պատրաստվում է մեզ մոտ՝ մեր բարձրակարգ մասնագետների կողմից: Եվ դա է հիմնական պատճառներից մեկը նաև, որ Artyom’s բրենդի զարդերը այդչափ որակյալ են և երկար ժամանակ չեն կորցնում իրենց տեսքն ու փայլը:
- Ինչպիսի՞ քարեր է օգտագործում Artyom's բրենդն իր զարդերի համար:
Artyom’s բրենդը օգտագործում է միայն թանկարժեք բնական քարեր՝ ադամանդ, զմրուխտ, սուտակ, շափյուղա, ալեքսանդրիտ, տոպազ, օպալ և այլ: Բոլոր քարերը բացառապես ստուգվում են բարձրակարգ մասնագետների կողմից և համապատասխանում են միջազգային որակական չափանիշներին:
- Կարո՞ղ է ադամանդը վնասվել կամ ջարդվել:
Ադամանդը ամենաթանկարժեք բնական քարն է, որը հայտնի է իր երկարակեցությամբ: Որպեսզի Դուք նպաստեք ադամանդյա զարդերի երկարակեցությանը ցանկալի է դրանք պահել առանձին տուփերի մեջ՝ խուսափելով հարվածից և շփումից:
- Ինչպե՞ս գրանցվել:
Իմ էջը կոճակի միջոցով մուտք գործեք համապատասխան բաժին և հետևեք հրահանգներին:
- Ինչպե՞ս ծանոթանալ նորություններին:
Մուտք գործելով մեր կայքի Նորություններ բաժին Դուք կարող եք ծանոթանալ Artyom’s բրենդի նոր հավաքածուներին, ինչպես նաև տեղեկանալ զարդերի աշխարհում տիրող վերջին միտումներին:
- Ինչպե՞ս փնտրել իմ նախընտրած զարդը:
Ձեր նախընտրած զարդը գտնելու համար հարկավոր է մուտք գործել կատալոգ բաժին և առկա ֆիլտրերի միջոցով գտնել այն զարդը, որը փնտրում եք:
- Ինչպե՞ս ստանալ տեղեկություն իմ նախընտրած զարդի վերաբերյալ:
Ձեր նախընտրած զարդի վերաբերյալ ինֆորմացիա ստանալու համար պարզապես հարկավոր է սեղմել տվյալ զարդի լուսանկարի վրա:
- Հնարավոր է արդյո՞ք առցանց զարդ պատվիրել/գնել:
Մուտք գործելով տվյալ ապրանքատեսակի էջ՝ հղե՛ք Ձեր հարցը էջում առկա Ուղարկել նամակ ծառայության միջոցով և կատարե՛ք պատվերը/գնումը:
- Հնարավոր է արդյո՞ք ձեռք բերել հավաքածուներից առանձին նմուշեր:
Ձեր նախընտրած հավաքածուի էջ մուտք գործելուց հետո՝ Ձեզ հնարավորություն կտրվի բացահայտելու տվյալ հավաքածուի յուրաքանչյուր մասն առանձին-առանձին:
- Ւնչպե՞ս իրականացնել անհատական պատվեր:
Անհատական պատվեր իրականացնելու համար, մո՛ւտք գործեք մեր կայքի Անհատական պատվեր բաժին և հետևե՛ք համապատասխան հրահանգներին:
- Ի՞նչ է իրենից ներկայացնում բրենդի էքսկլյուզիվ հավաքածուն:
էքսկլյուզիվ հավաքածուն իրենից ներկայացնում է բացառիկ զարդերի նմուշներ, որոնք հիմնականում թողարկվում են սահմանափակ քանակությամբ:
- Ինչպե՞ս ստանալ տեղեկություն թափուր աշխատատեղերի վերաբերյալ:
Թափուր աշխատատեղերի հայտարարությունները կարող եք տեսնել մեր կայքի Կարիերա բաժնում, ինչպես նաև մեր սոց. էջերում:
- Ինչպե՞ս կապ հաստատել մեզ հետ:
Մեզ հետ կապ հաստատելու համար անհրաժեշտ է մուտք գործել մեր կայքի Կոնտակտներ բաժինը: