Շնորհավոր սուրբ Վալենտինի տոն

Սբ.Վալենտինի տոն՝ տարվա ամենաջերմ, զգացմունքային, նուրբ ու ռոմանտիկ տոնը:
Սա հրաշալի առիթ է ասելու՝ « Ես սիրում եմ քեզ »: Երեք բառ, այնքան նշանակալի և անսահման կարևոր, որ բարձրացնում է հույզերի տեղատարափ, զգացմունքների փոթորիկ, գիտակցում, թե որքան կարևոր ու անհրաժեշտ ես դու:
Շնորհավորում ենք բոլոր սիրահարներին և սիրող սրտերին տոնի կապակցությամբ:
Թո՛ղ օրվա կախարդանքը նվիրի Ձեզ իրական Սեր՝ աստվածային մի պարգև, հիմքը տիեզերքի, շարժիչ ուժը կյանքի, հաջողության գրավականը բոլոր նախաձեռնություններում:
Թո՛ղ Ձեր սրտերը լցվեն լույսով ու քնքշությամբ՝ լուսավորելով ուղին, որով Դուք կանցնեք միասին՝ ձեռք ձեռքի տված: Իսկ կյանքը լի լինի վառ գույներով ու զգացմունքներով, որը թևեր կտա ճախրելու:
Artyom’s-ի սրահից գնված նվերները կդառնան Ձեր հրաշալի ու հեքիաթային Սիրո թալիսմանն ու հմայիլը: