Ինչպես բացահայտել Artyom’s զարդերի իսկությունը
Բոլորից տարբերվելու ցանկությունը, հանրության հիացմունքն ու ուշադրությունը գրավելը քեզ տալիս է յուրահատուկ և արժանապատիվ մարդ զգալու լրացուցիչ հնարավորություն: Բրենդային զարդ ունեցողի համար հնարավորությունը դառնում է իսկություն, երազանքը՝ իրականություն, հեքիաթը՝ եղելություն: Չխաբվելու և կեղծ զարդ ձեռք չբերելու համար, մենք Ձեզ կբացատրենք, թե ինչպես իրականում տարբերել Artyom’s զարդերի բնօրինակը:
Յուրաքանչյուր ինքն իրեն հարգող արտադրող մշակում է ապրանքային նշանի իրավական պաշտպանության սեփական միջոցները և պատասխանատու է արտադրանքի որակի համար: Հարկ է հիշել, որ գնելով բրենդային զարդ, դուք վճարում եք ոչ միայն ապրանքի անվան, այլ նաև վարպետության համար: Որոշելով ձեռք բերել մեր բրենդային զարդը՝ խորհուրդ ենք տալիս ուշադիր կարդալ և ծանոթանալ զարդի մասին տեղեկությանը, որը կարող եք ճշտել ֆիրմային խանութ-սրահի վաճառողներից, սոցիալական ցանցի Ֆեյսբուքյան մեր էջում կամ այստեղ՝ մեր ընկերության պաշտոնական կայքում:
Մեր առանձնահատկությունը փոքրիկ եռանկյունաձև դարչնա-կարմրավուն գույնի, 2.5 դյույմ չափով նռնաքարն է՝ տեղադրված զարդերի ներսի կողմում: Այս քարը պատահական չէ ընտրվել: Նռնաքարը արքայական քար է, խորհրդանշում է ուժ և իշխանություն, սիրահարների թալիսման:
Բացի այդ, յուրաքանչյուր Artyom’s զարդի վրա որպես խորհրդանշան նշվում է ընկերության ապրանքանշանը, որը բաղկացած է երկու տարրերից: Դրանցից մեկը հիշեցնում է անավարտ տեսքով լատինական “A” տառ և խորհրդանշում է մեր ապրանքանիշի սկզբնատառը: Երկրորդ դետալը “J” տառի տեսքն ունի, որը նշանակում է անգլերեն զարդ բառի սկզբնատառը “jewelry” (թարգմանությամբ՝ ոսկեղեն): Այս երկու տառերը միասին ունեն կատվի տեսք, որը Artyom’s ընկերության խորհրդանիշն է: Խնդրում ենք նկատի ունենալ, որ սույն ապրանքային նշանը արտոնագրված է Եվրոպական Միության մտավոր սեփականության պետական գրասենակում, և պաշտպանված է Արևմտյան և Կենտրոնական Եվրոպայի 28 երկրներում, Հայաստանի Հանրապետությունում, Ռուսաստանի Դաշնությունում և Ուկրաինայում:
Մեկ այլ ավանդական տարբերանշան են նաև մեր զարդատուփերը: Որպես զարդի հանդերձանք մենք օգտագործում ենք ընկերության լոգոտիպը կրող տարբեր ձևի և չափի ինքնատիպ ոճի բրենդային զարդատուփեր՝ պատրաստված Իտալիայում անհատական պատվերով:
Ձեզ համար անհատական հավաքածուի բրենդային զարդ ունենալը հեղինակության հարց է, մեզ համար՝ պատմություն, որը հավակնում է դառնալ լեգենդ: Գնելով Artyom’s