« Ձյունե Թագուհին» Artyom’s -ում
Բնությունը լավագույն դիզայներն է: Ձմռանը նա հեքիաթի է վերածում ամենը, ինչի դիպչում է իր կախարդական գավազանով` ծածկելով ծառուղիներն ու հրապարակները ձյունաճերմակ գորգով հյուսված անկրկնելի ձյան փաթիլներով, զարդարում է տան պատուհանները՝ սիրալիր թարթող գույնզգույն լույսերով: Ձմեռային տեսարանի հիմնական հերոսները դառնում են կենսուրախ երեխաները՝ լցնելով քաղաքի փողոցներն ու հրապարակները նոր բնակիչներով `զվարճալի ձնեմարդուկներով: Եւ միայն խանութի ցուցափեղկերին ակամա սևեռված անցորդների մռայլ դեմքից կարելի է հասկանալ, որ երբեմն մեծահասակներին հեքիաթներն անհրաժեշտ են նույնիսկ ավելի, քան երեխաներին:
Ամանորյա տոնակատարությունների նախօրեին Երևան Մովսես Խորենացի 24 հասցեում գտնվող Artyom’s սրահը վերածվեց Ձյունե թագուհու նստավայրի: Սա ոչ միայն հեքիաթային է, այլ «Սառը, Ամայի, Վեհաշուք»: «Ու՞ր է նա, հպարտ, անհասանելի ու աննման թագուհին, շրջապատված անհամար գանձերով լի սառցե ցուցափեղկերի լաբիրինթում, հրավիրում է խաղալ «Մտքի սառցե խաղ» անվանմամբ խաղը միակ պայմանով՝ավելացնել «Հավերժություն» բառը :
Իսկ Փոքրիկ ավազակի այգում վայրի աղավնիները պատմում են կախարդված Կայի և Գերդա անունով խիզախ աղջկա պատմությունը՝ սիրո և ընկերության թելերով կապելով բոլոր «Չորս քամիները»:
Եվ միայն Ձյունե թագուհու ամրոցի հյուրերին դիմավորող և ճանապարհող Հյուսիսային Եղջերուի աչքերում կարելի է կարդալ հետևյալը: «Հավատացե՛ք գեղեցիկ ու բարի հեքիաթի, եւ այն անպայման կիրականանա»: