September, 22 / 2017

Artyom’s-ը՝ Նաիրի փառատոնին

«Նաիրի» համահայկական փառատոնի շրջանակներում 2017թվականի սեպտեմբերի 20-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի ունեցավ հայ երաժշտարվեստի անվանի գործիչների մեծարման հանդիսավոր արարողությունը:
«Նաիրի» մրցանակաբաշխություն-շքահանդեսի շրջանակներում փառատոնի հատուկ հյուրը ֆրանսիացի կոմպոզիտոր, դաշնակահար Միշել Լեգրանն էր, իսկ Artyom’s ընկերությանը բացառիկ հնարավորություն էր ընձեռվել իր զգալի ներդրումն ունենալ փառատոնի հատուկ հյուրի մրցանակը նախագծելու և պատրաստելու պատվավոր գործում: Հուշանվերը ինքնատիպ էր ու խորհրդանշում էր երաժշտի անցած ստեղծագործական ուղին:

Մինչ այդ՝ սեպտեմբերի 16-ին «Նաիրի սպա ռեզորթս» հյուրանոցային համալիրի տարածքում տեղի ունեցավ «Նաիրի» երաժշտական այգի-թանգարանի հանդիսավոր բացումը, որի ընթացքում Artyom’s ընկերությունը ոսկե հուշամեդալներով պարգևատրեց միջացառման բոլոր կազմակերպիչներին և մասնակիցներին:

Մեր ընկերությունը հպարտ է, որ մշակութային նման միջոցառումների աջակից է հանդիսանում: Չէ՞ որ ոսկերչական արվեստը նույնպես մեր մշակույթի մի մասնիկն է:

Վերադառնալ բոլոր նորություններին