March, 26 / 2018

Մարտի 8-ը՝ մեր ոճով

Ամենագեղեցիկ, նուրբ և կանացի շրջանին՝ կանանց տոների միամսյակին ընդառաջ Artyom’s ընկերությունը ևս իր փոքրիկ անակնկալն էր պատրաստել գեղեցիկ սեռի բոլոր ներկայացուցիչների համար: Արդեն երրորդ տարին անընդմեջ գարնանային այս գեղեցիկ միամսյակի շրջանակներում ոսկյա զարդերն ենք խաղարկում՝ մեր յուրահատուկ ոճով շնորհավորելով կանանց և աղջիկներին: Այս տարի 3 ոսկյա կախազարդ խաղարկեցինք, սակայն, մնացած մասնակիցներին չնեղացնելու համար, ևս 20 խրախուսական նվերներ պատրաստեցինք: Խաղակության արդյունքներն ամփոփեցինք մարտի 10-ին, իսկ մի քանի օր անց՝ մարտի 14-ին, 23 հաջողակները ստացան իրենց նվերները:

Եվս մեկ անգամ շնորհավորում ենք բոլոր կանանց և աղջիկներին: Թող հաջողությունն ու երջանկությունը ձեր անբաժանելի ուղեկիցները լինեն, իսկ կյանքը լի լինի խինդով և ծաղիկներով: Շնորհավո՜ր կանանց տոների միամսյակ:

Վերադառնալ բոլոր նորություններին