March, 20 / 2018

Մարտի 8-ը՝ Երևան Հյուրանոցում

Մարտի 8-ին՝ Կանանց միջազգային օրվա կապակցությամբ Երևան հյուրանոցը շքեղ միջոցառում էր կազմակերպել իր հյուրերի և մեր քաղաքացիների համար: Artyom’s-ը միջոցառման հովանավորներից մեկն էր, այնպես որ հյուրանոցում անցկացվող խաղարկության, թերևս, ամենաշքեղ նվերը հենց մեր ընկերության կողմից տրամադրված կախազարդերից մեկն էր: Սրտանց շնորհավորում ենք հաղթողին՝ հույս ունենալով, որ հրեշտակի տեսքով պատրաստված նուրբ կախազարդն իրական պահապան կլինի Ձեզ ամբողջ կյանքի ընթացքում:

Թույլ տվեք շնորհավորել նաև բոլոր աղջիկներին ու կանանց գարնանային լավագույն տոնի կապակցությամբ: Մնացեք նույնպիսի գեղեցիկ, կանացի ու հրաշալի, ինչպիսին հիմա եք: Լավագույն մաղթանքներով՝ Artyom’s.

Վերադառնալ բոլոր նորություններին