Artyom’s ընկերությունն ընձեռում է հնարավորություն պատվիրելու Ձեր անհատական զարդը, որը կլինի Ձեր սետղծագործական մտքի և ցանկության ծնունդը: Զարդ, որը կընդգծի Ձեր եզակիությունն ու Ձեզ կտա հնարավորություն վայելելու կատարված ցանկության բերկրանքը:
Ինչպե՞ս է դա տեղի ունենում
Բավական է, որ Ձեր գլխում ծնվի միտք՝ ունենալու որևէ զարդ: Պատվիրելու համար` մեզ կարող եք դիմել ինչպես առցանց, այնպես էլ զանգահարելով կամ այցելելով Artyom’s դիզայն ստուդիա: Դուք կունենաք հնարավորություն հանդիպելու մեր նկարիչ-դիզայներների հետ, քննարկելու Ձեր մտքում եղած զարդը, իսկ մեր պրոֆեսիոնալ մասնագետները Ձեզ կօգնեն ոչ միայն իրենց խորհուրդներով, այլև Ձեր մտքում եղած զարդին կտան ավելի նյութական տեսք՝ նկարելով էսքիզը: Որից հետո հնարավոր կլինի մոդելավորել և իրականություն դարձնել Ձեր ցանկությունը: