Ոսկերչությունն արվեստ է, իսկ զարդերն արվեստից ծնված ինքնատիպ նմուշներ:
Artyom’s բրենդը, համադրելով ոսկերչության հին ու նոր ձեռքբերումները, թողարկում է սեփական դիզայնով ստեղծված զարդերի բացառիկ նմուշներ, որոնք հավակնում են իրենց ուրույն տեղը զբաղեցնելու Ձեր հավաքածուում:
-
-
Զարդերի ստեղծման ընթացքն իրենից ենթադրում է ստեղծագործ, մանրակրկիտ և երկարատև աշխատանք: Ոսկերչական նմուշի ստեղծումը սկսվում է գաղափարի ծնունդից: Նկարիչ-դիզայներները, հաշվի առնելով նորաձևության արդի միտումները, ստեղծում են ոսկերչական նմուշների նախնական էսքիզներ, որոնցից լավագույնները` քննարկման արդյունքում, ընտրվում և հաստատվում են թողարկման համար:
-
Artyom’s ընկերության հմուտ վարպետները կյանքի են կոչում նկարիչ-դիզայներների նույնիսկ ամենահամարձակ մտահղացումները: Հետաքրքրական է տեսնել` ինչպես է ոսկե ձուլակտորը ոսկերչի ձեռքում վերածվում նրբագեղ զարդի: Ոսկերիչները, վերցնելով ոսկու թիթեղները, մասնատում, մշակում և ստանում են դետալներ, որոնք հետագայում ենթարկվում են մանրակրկիտ մշակման: Այս գործընթացին հետևում է ոսկյա դետալների հավաքման և ամրացման ընթացքը: Ստացված նմուշն ուղարկվում է փայլեցման, որի ընթացքում ոսկերիչ-վարպետները վերստին մշակում և հատուկ նյութերի օգնությամբ ոսկին բերում են վերջնական տեսքի: Ստացված զարդի վրա տեղադրվում է ըստ էսքիզի՝ նախօրոք ընտրված թանկարժեք քար: Օգտագործվող քարերի շարքում գերակշռում են ադամանդը, օպալը, ալեքսանդրիտը, զմրուխտը, մարգարիտը և այլն:
-
Թանկարժեք քարի տեղադրումից հետո կարելի է ասել, որ զարդը գրեթե պատրաստ Է, ևս մի քանի փոքրիկ շտրիխեր և այն ստանում է իր ավարտուն տեսքն ու հմայքը՝ ասել է թե պատրաստ՝ հայտնվելու իր նոր տիրոջ կամ տիրուհու զարդադարանում: