Գարուն, Գեղեցկություն և Կանացիություն
“Սիրելի՛ս, հանուն քեզ ես ամեն ինչի պատրաստ եմ”, – այս խոսքերից սկսեց մարդկության պատմությունը: Եվ քանի դեռ տիեզերքում գոյություն ունի կինը, այս պատմությունը անվերջ կշարունակվի: Կինը աղբյուրի զուլալ ջուր է, որին տղամարդը վերադառնում է կրկին ու կրկին, որպեսզի լցվի ուժով, նվաճի քաղաքներ, բացահայտի նոր մոլորակներ, կառուցի նավեր: Կինը անմահության գրավականն է, ում շնորհիվ դու գտնում ես քո շարունակությունը երեխաներիդ մեջ:
Վաղ գարնանը, երբ շուրջբոլորը ծաղկում ու փթթում է, ամեն բան ակամա գեղեցկության, քնքշանքի, նոր ծննդի ու Կնոջ հետ է խորհրդանշվում: Հենց այդ ժամանակ էլ ընդունված է շնորհավորել և հիացնել մարդկության հիասքանչ կեսին: Ահա արդեն 2-րդ տարին անընդմեջ հատուկ ուշադրության են արժանանում կանայք՝ Artyom’s բրենդի երկրպագուները և Ֆեյսբուքյան էջի մեր հետևորդները: Գարնանային տոներին ընդառաջ կայացավ մրցույթ՝ նվիրված Մարտի 8-ին և Մայրության տոնին:
Բոլոր մասնակիցներին տրված էր բացառիկ հնարավորություն շնորհավորելու իրենց միակին, սիրելիին և անկրկնելիին ամենաջերմ ու կարևոր բառերով: Մրցույթի շրջանակներում շնորհավորանքներով և իրենց ընտանեկան ալբոմի նկարներով մեզ հետ կիսվեցին շուրջ 350 մասնակիցներ Հայաստանի տարբեր անկյուններից, Գերմանիայից, Ռուսաստանից և Ուկրաինայից:
Մրցույթի Գլխավոր մրցանակների խաղարկությունը հեռարձակվեց օնլայն միացմամբ հայտնի բլոգեր Կամո Թովմասյանի մանակցությամբ, որի թեթև ձեռքով էլ որոշվեցին երեք հաջողակները, որոնց Artyom’s-ը պարգևատրեց շռայլ նվերներով:
Եվս 10 մասնակիցների հաջողությունը որոշվեց օնլայն քվեարկությամբ: Այն մասնակիցները, որոնց մրցութային աշխատանքը արժանացել էր առավելագույն քանակության հավանության (Like), պարգևատրվեցին Artyom’s-ի ոսկե զարդերով:
Մրցույթի եզրափակիչ փուլում նույնպես նախատեսվել էին հաճելի անակնկալներ: Գարնանային տոնական այդ օրը Artyom’s-ն անտարբեր չթողեց մրցույթի առավել ինքնատիպ, տաղանդավոր և տպավորիչ մասնակիցներին, որոնք ստացան ոսկե զարդեր Artyom’s-ից՝ անվանատառի տեսքով կախազարդեր: Եվ ևս յոթ մասնակիցներ պարգևատրվեցին ոսկե զարդերով: Անկասկած տոնական այդ օրը կհիշվի որպես հաճելի, երջանիկ ու պայծառ օր ոչ միայն հաղթող մասնակիցների և բոլոր նրանց համար, ովքեր մասնակցել են մրցույթին, այլ նաև Artyom’s ընկերության համար:
Եվ վերջում, շնորհավորում ենք բոլոր կանանց գարնան սիրո և գեղեցկության տոնի կապակցությամբ: Թո՛ղ Ձեր հոգին լցվի լույսով, ջերմությամբ և անկեղծ բարեմաղթանքների, քնքուշ ծաղիկների և հաճելի նվերի ուրախությամբ: Թո՛ղ ծիծեռնակները բներ հյուսեն պատուհանների տակ ու լցնեն Ձեր տունը բարեկեցությամբ և համերաշխությամբ, իսկ գարնան արևի առաջին ճառագայթները դառնան փարոսը Ձեր երջանկության: