Որակյալ սպասարկումը Artyom’s ընկերության կարևորագույն առանձնահատկություններից մեկն է: Դրա շնորհիվ է, որ մենք կարողանում ենք պահպանել ոչ միայն մեր զարդերի յուրահատկությունն ու փայլը, այլև ստղծում ենք երկարաժամկետ հարաբերություններ մեր հաճախորդների հետ, որը հիմնված է փոխադարձ վստահության վրա:
Artyom’s բրենդի զարդերի բնօրինակ գեղեցկությունն ու հմայքը պահպանելու համար Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում զարդերի խնամքի հետ կապված մի քանի խորհուրդներ:
Եթե որևէ տեղեկություն Ձեզ համար հասանելի չէ, կարող եք այցելել մեր խանութ սրահ կամ պարզապես կապ հաստատել մեզ հետ՝ զանգահարելով կամ գրելով մեր էլ. հասցեին:
- Խուսափե՛ք զարդերը կրել`
- երբ մարզասրահում եք կամ պետք է զբաղվեք ակտիվ սպորտային գործունեությամբ,
- երբ պետք է գնաք լողափ, շոգեբաղնիք կամ թուրքական բաղնիք,
- երբ կատարում եք այնպիսի կենցաղային աշխատանք, որի ընթացքում ստիպված եք շփվել քայքայիչ նյութերի, տարբեր յուղերի կամ քիմիկատների հետ,
- երբ զբաղվում եք այգեգործությամբ կամ հողագործությամբ,
- լվացվելիս, դիմահարդարման պարագաներ և օծանելիք օգտագործելիս,
- խուսափեք տարբեր հարվածներից, ինչպես նաև ջերմային կտրուկ տատանումներից:
- Պահպանում
Պահպանե՛ք Ձեր զարդերը հատուկ նախատեսված տուփերի մեջ՝ այնպես, որ զարդերը միմյանց չհպվեն, որպեսզի խուսափեք քերծվածքներից:
Artyom’s բրենդի զարդերի համար նախատեսված տուփերը թավշեպատ են, ինչպես նաև զարդի հետ տրամադրվում է հատուկ փափուկ կտոր՝ նախատեսված մաքրելու համար:
Բնական թանկարժեք քարերից (ադամանդ, զմրուխտ, մարգարիտ, ալեքսանդրիտ, շափյուղա, սուտակ և այլն) պատրաստված զարդերի դեպքում անհրաժեշտ է ցուցաբերել առավելագույն ուշադրություն քարերի նկատմամբ: Բոլոր այն զարդերը, որոնց վրա կան բնական թանկարժեք քարեր, անհրաժեշտ է պահել այնպես, որ չենթարկվեն ջերմաստիճանային տատանումների կամ չգտնվեն անմիջապես արևի լույսի ներքո, քանի որ բնական քարերի մեծամասնությունն արևի ուղիղ ճառագայթներից կարող են փոխել իրենց գույնը: - Առավել ուշադիր խնամք պահանջող բնական քարեր
Ծիածանաքար/օպալ
Ի տարբերություն մյուս քարերի, այս քարը զարմանալի հատկությամբ է օժտված: Այն, հայտնվելով ջրի մեջ, ամբողջությամբ կորցնում է իր վառ գունային երանգները և դառնում թափանցիկ: Չորացնելուց հետո այն վերականգնում է իր գույները՝ սակայն արդեն մի քիչ ավելի խամրած երանգներով: Եթե դուք ցանկանում եք պահպանել այս քարի նախնական տեսքն ու վառ գույները, պարզապես խուսափեք ջրի հետ նրա շփումից:
Մարգարիտ
Մարգարիտն իր մեջ պարունակում է օրգանական նյութ, որը ժամանակի ընթացքում չորանում է ու փտում՝ սահմանելով մարգարտի կյանքի տևողությունը՝ մի ժամանակահատված, որի ընթացքում մարգարիտն աստիճանաբար խամրում է, շերտավորվում և քայքայվում։ Սակայն, ճիշտ խնամքի դեպքում, դրանց կյանքը կարելի է երկարաձգել մինչև 200 տարի։ Դա իրականացնելու համար նախ պետք է այն անընդհատ կրել։ Չի կարելի մարգարիտը պահել շատ խոնավ կամ շատ չոր վայրերում, ինչպես նաև՝ երկար թողնել արևի տակ։ Իսկ եթե մարգարիտը խամրել է, ապա պետք է այն լվանալ աղաջրով և մշակել ածխաթթվի կալցիումով, ապա՝ եթերով։ Կարելի է նաև լվանալ թույլ օճառաջրով և փայլեցնել աղաթթվում թրջած լաթով կամ խցանածառի փոշով։ Մարգարտի երկարակեցությունը պահպանելու համար խորհուրդ է տրվում նաև մարգարտյա զարդերը լողանալուց առաջ հանել, հնարավորինս խուսափել դրանց շփումից օծանելիքի, յուղերի, սոսնձի հետ։
- Ընդհանուր խնամք
Զարդերը կարող եք մաքրել գոլացրած pH-բնական օճառով, իսկ այնուհետև թարմ գոլ ջրով, որից հետո անհրաժեշտ է այն չորացնել և փայլեցնել հատուկ նախատեսված փափուկ կտորով: Այս արագ և հասանելի մաքրման եղանակը Ձեզ կտա հնարավորություն պահպանելու Ձեր զարդի փայլը և շքեղությունը:
- Փայլեցում
Ամենօրյա օգտագործման ընթացքում, շփվելով տարբեր մակերևույթների հետ, տարիներ անց հնարավոր է, որ զարդը կորցնի իր նախնական փայլը կամ նրա վրա հայտնվեն փոքր բծեր: Այդ իսկ պատճառով Ձեզ խորհուրդ ենք տալիս օգտվել փայլեցում ծառայությունից:
Միայն մեր փորձառու մասնագետները կարող են խնամքով վերամշակել, փայլեցնել (հատուկ օկիսխրոմ կոչվեղ նյութով) և զարդին վերադարձնել նախնական փայլուն մակերևույթն ու գեղագիտական տեսքը:
Անհրաժեշտ է խուսափել խորը հղկումից, քանի որ դրա արդյունքում հնարավոր է ձևափոխվի զարդի նախնական տեսքը:Սպիտակ ոսկուց զարդերի առանձնահատկությունները
Սպիտակ ոսկուց մեր զարդերը պարտադիր ռոդիումապատ են: Ռոդիումապատումը հնարավորություն է տալիս ստանալու հատուկ սպիտակ փայլ: Յուրաքանչյուր ռոդիումապատ զարդ փայլեցնելուց առաջ պետք մաքրել, ապա փայլեցնել և նորից ռոդիումապատել:
Ի՞նչ է ռոդիումը:
Ռուդիումը պլատինե ընտանիքի հազվագյուտ և թանկարժեք մետաղ է:
Բարակ շերտով պատվելով սպիտակ ոսկու մակերևույթին՝ այն առավել է ընդգծում ոսկու փայլն ու շքեղությունը: - Չափսերի փոփոխման ծառայություն
Հաճախորդի հարմարավետության համար, հնարավոր է կատարել զարդի չափսի փոփոխություն: Դա բացառապես կախված է կոնկրետ զարդի մոդելից և պահանջվող չափսից: Չափսի փոփոխությունը տեխնիկապես հնարավոր է, սակայն խորհուրդ է տրվում Artyom’s բրենդից գնված զարդերի չափսերի փոփոխության հետ կապված հարցերի դեպքում դիմել Artyom’s ոսկերչական տուն: Միայն մեր մասնագետները կարող են գնահատել՝ արդյո՞ք հնարավոր է տվյալ զարդի չափսի փոոխությունը, թե՝ ոչ, ապա միայն հնարավոր կլինի երաշխավորել տվյալ զարդի ամբողջականության պահպանումը՝ չափսի փոփոխությունից հետո:
- Փորագրության ծառայություն
Artyom’s բրենդի զարդերը կարող եք անհատականացնել՝ ի հիշատակ որևէ երջանիկ իրադարձության՝ նշանադրություն, հարսանիք, ծնունդ՝ փորագրելով Ձեր սիրելիի անվան սկզբնատառերը կամ ամսաթիվ և այլն: Սակայն պետք է հաշվի առնել, որ այդ հնարավորությունը բացառապես կախված է մոդելից և ցանկալի փորագրությունից:
Փորագրության ծառայությունը տեխնիկապես հնարավոր է, բայց պարտադիր է, որ դա կատարեն մեր մասնագետները, որպեսզի հնարավոր լինի երաշխավորել դրա որակը և զարդի ամբողջականության պահպանումը:
- Քարերի փոփոխություն
Այս ծառայությունը Artyom’s ոսկերչական տունը նույնպես մատուցում է իր հաճախորդներին: Եթե Ձեզ դուր է գալիս որևէ զարդ, սակայան ցանկություն ունեք փոխարինելու զարդի վրայի թանկարժեք բնական քարը մեկ այլ քարով, ապա մեր մասնագետները այս հարցում ևս կարող են Ձեզ աջակցել: Ծառայությունը հնարավոր է իրականացնել՝ ելնելով Ձեր նախընտրած մոդելի և փոխարինվող քարի առանձնահատկություններից:
*Բոլոր ծառայությունները իրականացվում են 1-3 աշխատանքային օրվա ընթացքում